Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունները
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային գծով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ:
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները, մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթություններն անվտանգության, կոլեկտիվ անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հավանաբար սրանում շահագրգռված է նաև Հայաստանը։
Նշենք, որ այսօր Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։
«Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության մեր ծրագրում մենք չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ։ Մենք ասել ենք` հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք։ Ե՞րբ դա տեղի կունենա` կորոշենք, հնարավոր է` մեկ ամիս, հնարավոր է` մեկ տարի, հնարավոր է` 3 տարի»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը կազմակերպությանը մեղադրել է Հայաստանի անվտանգության հարցում անգործություն դրսևորելու մեջ։
«Մենք ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար, բայց երբ 2021 թ-ի մայիսի 12-ի ներխուժմանը չհետևեց ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, կառավարության ծրագրում մենք արդեն շատ նրբորեն կասկածի տակ դրեցինք ՀԱՊԿ–ի արդյունավետության հարցը»,– ասել է նա։
Վարչապետի խոսքով` դրանից հետո կառավարությունն անցել է շատ կոնկրետ աշխատանքի` բանակցություններ, քննարկումներ, նիստեր, ինչի արդյունքում էլ հասկացավ, որ ՀԱՊԿ–ը, որի պարտավորությունը այդ թվում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, հրաժարվում է կատարել իր պարտականությունները։
Նմանատիպ հոդվածներ
Լեւոն Տեր-Պետրոսյանը կղերաֆեոդալական էլիտան համախմբելու փորձեր է անում. Փաշինյան
2020 թվականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի հայտարարությունները «Պատերազմ, թե խաղաղություն....
Արցախի տեղեկատվական շտաբը անդրադարձել է ԱԺ-ից հնչվող հայտարարություններին
Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետու...
Ինձ ասում էին՝ քաղաքացու ձեռքը պոկվել է, նման բան չկա, մատերից 3-ը հեռացվել են, բայց եթե հատուկ միջոցը գետնից չվերցներ, նման բան տեղի չէր ունենա․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստի...
Խաղաղության պայմանները կփոխվեն, եթե Կիեւը հրաժարվի Մոսկվայի նոր առաջարկից. Պուտին
Նախագահի խոսքով՝ «երկրի վրա, մարտական շփման գծում իրողությունները հետագայում ևս փոխվելու են ոչ հօգուտ Կիևի ռեժիմի, և բան...