Արցախի նախագահը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը գտնվում է Բաքվում, կենդանի պատանդ է մնացել և ապահովել մեր բնակչության դուրս բերումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն՝ ի պատասխան երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականին, որ նրանք ըստ էության դասալիքներ են։
Սամվել Շահրամանյանի խոսքով՝ արցախցիները երեք պատերազմ են տեսել, դիմացել են ոչ թե երկու ժամ, ինչպես ասել է Փաշինյանը, այլ 32 տարի։
«Յոթ տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեք պատերազմ է տեսել, դուրս ենք եկել, երբ ժամեր անց հասկացել ենք, որ մենակ ենք, եւ դիմադրել մեկը 12 հարաբերությամբ ադրբեջաական ուժերին, հնարավոր չէր եւ պետք էր փրկել կյանքեր, ինչը որ Արցախի կառավարությունը արել է»,-ասել է Շահրամանյանը։
Սամվել Շահրամանյանը հավելեց, որ առաջիկայում մանրամասն կանդրադառնա այս հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...