Փաշինյանը՝ հեծանվային իր նոր նախաձեռնության մասին
Ես անընդհատ գնացել եմ սրճարաններ, գնացել եմ տարբեր տեղեր, զբոսնել եմ քաղաքում, եղել եմ հրապարակային: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանի շարժումից հետո ինքն սկսեց հեծանիվ վարել, ԱԺ բուֆետ է մտել, ինչն առաջ չէր անում:
«Դուք դա իմացել եք իմ ֆեյսբուքյան էջից: Եթե նայեք իմ կամ իմ ընտանիքի անդամների էջերը, կտեսնեք դա: Այս հեծանվային նոր նախաձեռնությունը, որ ունեմ, իրականում կապված է կոնկրետ իրադարձության հետ: Ես ասել եմ, որ դա կապված է Կոպենհագեն իմ կատարած այցի հետ, երբ վաղ առավոտյան արթնանալով տեսա, թե ինչ է կատարվում Կոպենհագենի փողոցներում»,-ասաց նա:
Հարցին՝ «Սրբազան շարժումն» իր կյանքում ոչիչ չի՞ փոխել, վարչապետը պատասխանեց. «Ամեն ինչն էլ մեր կյանքում բան է փոխում, անձրեւն էլ, ձյունն էլ»;
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարաություն է տարածել․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամ...
Կառավարության հրաժարականի նախագծի քննարկումը հետաձգվել է․ որն է պատճառը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան»...