Մեր ոստիկանությունը վաղուց արդեն վախ չի ներշնչում, երբեմն էլ ցավոք սրտի չի ներշնչում. ՔՊ պատգամավոր
Որեւէ անհանգստություն չկա, սովորական հանրահավաք է, այսպիսի հանրահավաքներ տասնյակ, հարյուր անգամ եղել են վերջին տարիների ընթացքում, ավելի մեծ ու ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ հանրահավաքներ են եղել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բաղրամյան պողոտայում մի քանի տասնյակ մարդ է հավաքված, մինչդեռ հսկայական ոստիկանական ուժեր են կենտրոնացած ԱԺ-ի մոտ, արդյոք անհանգստացած է իշխանությունը եւ ինչից:
«Ոստիկանությունը միշտ կարողացել է իր առջեւ դրված խնդիրները բավականին հանգիստ ռեժիմում լուծել: Սա հերթական հանրահավաքներից մեկն է:
Եթե իրավապահները գտել են, որ այսքան ուժեր պետք է ներգրավեն, ուրեմն անհրաժեշտ է այդպես անել»:
Հարցին՝ արդյոք իշխանությունը ցանկանում է այդկերպ վախի մթնոլորտ ստեղծել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում մարդ կա, որ վախենում է իշխանության ներկայացուցիչ ոստիկանից: Մեր ոստիկանությունը վաղուց արդեն վախ չի ներշնչում, երբեմն էլ ցավոք սրտի չի ներշնչում»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարաություն է տարածել․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամ...
Կառավարության հրաժարականի նախագծի քննարկումը հետաձգվել է․ որն է պատճառը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան»...