Մակրոնի դաշնակիցները չեն ցանկանում նրա հետ ասոցացվել նախընտրական արշավում. Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակիցները չեն ցանկանում ասոցացվել նրա հետ Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրություններից առաջ քարոզարշավի շրջանակներում՝ վախենալով, որ դա բացասաբար կանդրադառնա վերընտրվելու իրենց շանսերի վրա: Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը։


Թերթի տեղեկություններով՝ անգամ նախագահի դաշնակիցները կառավարական կոալիցիայի կուսակցություններից Մակրոնին ավելի ու ավելի են ընկալում որպես «իրականության հետ կապը կորցրած եւ սեփական գրավչության վերաբերյալ մոլորված մարդու»:


Խորհրդարանի պատգամավորներից մեկը, որը մտնում է Ֆրանսիայի առաջնորդի կոալիցիայի մեջ, պարբերականին հայտարարել է, որ Մակրոնի նկարը չի տեղադրի իր նախընտրական պաստառների վրա: Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության խորհրդարանական խմբի անանուն ներկայացուցչի խոսքով՝ հանրապետության ղեկավարությունում «այնքան էլ չեն հասկանում Ֆրանսիայում տիրող հականախագահական տրամադրությունները»: Ելիսեյան պալատի անանուն նախկին աշխատակիցը Եվրախորհրդարանի ընտրություններից անմիջապես հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պետության ղեկավարի որոշումն անվանել է «մարդու զառանցանք արարք, որին պարտությունը հունից հանել է»:


Պարբերականը նշում է, որ նախընտրական քարոզարշավի լույսի ներքո Մակրոնին աջակցող կոալիցիայի ներսում լարվածությունն այնքան է աճել, որ դաշինքի ազդեցիկ ներկայացուցիչները սկսել են նախագահին ստվեր գցելու կոչ անել: Անանուն ֆրանսիացի խորհրդարանականի խոսքով՝ պետության ղեկավարի առանցքային դաշնակից, արդարադատության նախկին նախարար Ֆրանսուա Բայրուն երկուշաբթի երեկոյան Ելիսեյան պալատում էր, որպեսզի հասկացնի, որ Մակրոնը «չպետք է շատ տարվի նախընտրական արշավով», ինչպես նաեւ պատգամավորների հետ քննարկել է «դեմոկրատացման» անհրաժեշտությունը: Ընդ որում, ինչպես նշում է թերթը, Մակրոնի կուսակցությունը երկար ժամանակ համարվում էր միայն նախագահի «շարունակությունը», որը չի կարող գոյություն ունենալ առանց նրա:


Պարբերականի տվյալներով՝ առաջին հարցումները ցույց են տալիս, որ «Վերածնունդը» կարող է պարտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Politico-ի գնահատմամբ՝ միանգամայն հնարավոր է, որ նախագահական կոալիցիան ֆրանսիական քաղաքականության մեջ դառնա միայն երրորդ ուժը՝ ծայրահեղ աջերից և ձախերից հետո:


«Որքան շատ է նա (Մակրոն-խմբ.) ասում է, այնքան շատ միավոր ենք կորցնում հարցումներում», - ասել է «Վերածնունդ» կուսակցության պատգամավորներից մեկի խորհրդականը։


Հունիսի 9 -ին Մակրոնը որոշում է կայացրել արձակել Ազգային ժողովը եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Եվրախորհրդարանի ընտրություններում իր կոալիցիայի պարտությունից հետո.այն հավաքել է ձայների 14,6 տոկոսը: Դա կիսով չափ քիչ է ընդդիմադիր աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունից, որին աջակցել է ընտրողների 31,4 տոկոսը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30 - ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին: Վերջին անգամ խորհրդարանի ստորին պալատը վաղաժամկետ լուծարվել է նախագահ Ժակ Շիրակի կողմից 1997 թվականին: