Հիմա բոլոր հայրերին, եղբայրներին հնարավորություն է տրվում դա անել 25 օր. Պապաիկյանը՝ պահեստազորի մասին
Մենք ունենք 44-օրյա պատերազմի բացասական փորձը, երբ մարդիկ տարիներ շարունակ մարզումներ չեն անցել կամ պահեստազորի հիմնական պարտականություններին չեն տիրապետել։ Երբ ժամանակը եկել է պահեստազորային զորակոչվելու և իրենց պարտականությունները կատարելու, նրանք տեղյակ չեն եղել իրենց տրված խնդիրների մասին և այլն։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով այն մեկնաբանություններին, որ զորակոչի կրճատման պայմաններում պահեստազորայիններ են ուղարկվում առաջնագիծ։
«Մենք հիմա փոխել ենք դա և ձևավորել տարածքային պաշտպանության զորքեր, որտեղ վաշտի հրամանատարից մինչև բրիգադի հրամանատար բոլորը գործող պաշտոնյաներ են։
Նրանք անցնում են 25-օրյա մարզում, ծանոթանում հրամանատարական կազմի հետ, իսկ հրամանատարական կազմը, իր հերթին, ծանոթանում է պահեստազորի զինծառայողների հետ։ Սկզբում նրանք անցնում են տասնօրյա մարզում, ապա, ներդաշնակեցման համար, այս տղամարդիկ անցնում են նաև տասնչորսօրյա մարտական ծառայություն։ Կարծում եմ՝ սա շատ տրամաբանական է, և համարում եմ, որ սխալ է այս երկուսը շփոթելը։
Միևնույն ժամանակ, տարիներ առաջ բոլորն ասում էին, որ մեր 18-ամյա տղաները չպետք է լինեն առաջնագծում. թող իրենց հայրերը, պապիկները և հորեղբայրները դա անեն իրենց փոխարեն։ Հիմա բոլոր հայրերին, եղբայրներին և հորեղբայրներին հնարավորություն է տրվում դա անել 25 օր։ Ի՞նչ խնդիր կա, հատկապես այսօրվա պայմաններում, երբ սահմանին խնդիրներ չկան։ Ի՞նչն է նրանց խանգարում ճանաչել մեր սահմանը և փորձ ձեռք բերել ու զորակոչիկներին թույլ տալ անցնել մարտական պատրաստություն»,- նշել է Պապիկյանը։
Նա հավելել է, որ սկզբում խնդիրներ կային պահեստազորայինների հավաքագրման հետ կապված, բայց այսօր նրանք կարողանում են հասնել 100%-անոց արդյունքի։
Նմանատիպ հոդվածներ
Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ–ից արտաքսված միգրանտներին
Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած բոլոր պայմաններին՝ ամերիկյան կողմից արտաքսվ...
Freedom House-ն ավարտեց իր աշխատանքը Հայաստանում
Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ավարտում է աշխատանքը Հայաստանում, ինչի մասին հայտնել է Հայաստանու...
-62,4 աստիճան. Յակուտիայում նոր ռեկորդ է գրանցվել
Յակուտիայի Լեռնային շրջանի Տոնգուլախ օդերևութաբանական կայանն այսօր -62,4 աստիճան է գրանցել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին...
Արագածոտնի մարզի Միրաք Ալագյազ ճանապարհահատվածը սահադաշտ է
Auroranews-ը ռադիոլսող վարորդներից տեսանյութ է ստացել, որ Արագածոտնի մարզի Միրաք Ալագյազ ճանապարհահատվածը սահադաշտ է: Մա...