Հունգարիան ստիպված եղավ ընդունել դա․ Օրբան
Բուդապեշտը դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, բայց չի կարող կանխել այն, քանի որ դաշինքի անդամների մեծամասնությունը աջակցում է դրան։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Կառավարության ղեկավարն ասել է, որ իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Հունգարիայի մտադրությանը՝ չմասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին դաշինքի տարածքից դուրս, առաջին հերթին՝ Ուկրաինայում։
«Սակայն, ձևակերպելով իր դիրքորոշումը, Հունգարիան ստիպված եղավ ընդունել, որ հնարավորություն և ուժ չունի իրավիճակը փոխելու», – ասել է Օրբանը։
Նա պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ի երկրներից շատերը հակառակ դիրքորոշում ունեն, նրանք «պնդում են այլ լուծումներ»։
Նմանատիպ հոդվածներ
Այո՛, պատրաստ ենք 1 ամսվա ընթացքում ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական...
Ռուբինյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին...
Ելիսեյան պալատը՝ Մակրոնի հնարավոր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին
Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի ՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին լուրերը: Այս...
Փշալարն ու ջրցան մեքենան պատգամավորները չեն բերել. Արմեն Խաչատրյան
Փշալարն ու ջրցան մեքենան պատգամավորները չեն բերել, դա ՆԳ նախարարությունն է բերել, որը պատասխանատու է հասարակական կարգի ա...