Քաղաքականություն

Նիդերլանդները որոշել է նոր կառավարության կազմը

Նիդերլանդները որոշել է նոր կառավարության կազմը
Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը երեքշաբթի օրը հայտնել է, որ կոալիցիան պայմանավորվել է նոր կառավարության կազմի…

Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը երեքշաբթի օրը հայտնել է, որ կոալիցիան պայմանավորվել է նոր կառավարության կազմի շուրջ:

«Մենք պայմանավորվել ենք ամեն ինչի մասին։ Նոր կառավարություն», - գրել է Վիլդերսը X սոցիալական ցանցում:

Մայիսի կեսերին Նիդեռլանդների չորս խոշորագույն կուսակցությունները՝ «Ազատություն» կուսակցությունը (PVV), «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» (VVD), «նոր սոցիալական պայմանագիրը» (NSC) և «Ֆերմեր-քաղաքացիական շարժումը» (BBB), շուրջ վեց ամիս տևած բանակցություններից հետո կոալիցիոն համաձայնության եկան՝ նոր կառավարություն ձևավորելու համար:


Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ կոալիցիան Նիդեռլանդների նոր վարչապետի պաշտոնում ընտրել է հետախուզության նախկին ղեկավար Դիկ Սխոոֆին և նրան հանձնարարել է նոր կառավարության ձևավորումը:

Նմանատիպ հոդվածներ

«Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են»․ Խաչատրյանը՝ իշխանությանը

2022 թվականի հուլիսին թյուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 24-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի պետ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250