Բայրամովն ու Բերբոքն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացումը Բաքվում։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...
Այո՛, պատրաստ ենք 1 ամսվա ընթացքում ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական...
Ռուբինյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին...
Ելիսեյան պալատը՝ Մակրոնի հնարավոր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին
Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի ՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին լուրերը: Այս...