ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քենիայից ժամանած եղբայրները ձերբակալվել են 72 ժամով. փաստաբան
Քենիայից ժամանած եղբայրներ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկությունը հայտնում է եղբայրների պաշտպան Արսեն Բաբայանը։
«Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ո՛չ զենք, ու ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա»,- գրում է Բաբայանը։
Պաշտպանի խոսքով՝ ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես «Սրբազան շարժմանը» նրանց մասնակցությամբ։
Նշենք, որ քիչ առաջ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը տեսանյութ տարածեց, որտեղ երևում է, թե ինչպես է Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալում եղբայրներին։ Նրանց պառկեցնում են ասֆալտին և ձեռնաշղթաներ հագցնում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության հարձակումը ժողովրդի վրա
Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ոստիկանության հարձակումը ժողովրդի վրա
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը, որի մատները պոկվել են լուսաձայնային նռանկի կիրառումից
Այն նույն տղամարդը, որի մատները պոկվել են լուսաձայնային նռանկի կիրառումից. Շտապօգնության բժիշկը հեռախոսով ասում է. «Շատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թե ինչպես են անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս բերում լրատվամիջոցների սենյակից
Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճում իշխանության և ընդդիմության պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորիդ դո՛ւրս կհանեմ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Բոլորիդ դո՛ւրս կհանեմ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին Ազգային ժողովում լեզվակռիվ ու ծեծկռտուք սկսվեց, երբ ՀՀ վարչապետ Ն...