ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կարկուտը վնասել է Ավստրիական ավիաուղիների ինքնաթիռի օդաչուների խցիկը
Ավստրիական ավիաուղիների ինքնաթիռը Վիեննայում վայրէջք կատարելիս ուժեղ կարկուտի է ենթարկվել, սակայն, չնայած վնասին, բարեհաջող վայրէջք է կատարել։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung թերթի կայքը։
Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում կարկուտի հետևանքով վնասվել են օդաչուների խցիկի ապակիները և օդանավի դիմացի հատվածը: Օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել, վնասվածքներ չկան, նշում է պորտալը։
Ավստրիական ավիաուղիների Airbus A320 ինքնաթիռը Մայորկա կղզուց թռչում էր Վիեննա։ Վայրէջքից կես ժամ առաջ այն հանդիպել է տուրբուլյացիայի ու կարկուտի։



Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հ...
Ադրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել
Մայոր Բախըշլի Բախըշ Էլշան օղլուն և զինծառայող Նագիև Ալի Էլշան օղլուն հունիսի 9-ին զոհվել են կայծակի հարվածից Ադրբեջանի Պ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հսկայական քարերը թափվել ու հայտնվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Արարատի մարզում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ...