Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցի հնարավոր դիվերսանտի մասին
Ադրբեջանից դիվերսանտ չի անցել հայկական կողմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իսկ ո՞վ ասաց, ծանո՞թ եք իր հետ։ Զինվորն անհետացել է, իսկ ի՞նչ գիտեք, կարող է եկել է ու հանձնվել մեզ, կարող է մոլորվել է, կարող է գերի ենք վերցրել»,- այսպես արձագանքեց նա լրագրողի դիտարկմանը, որ ադրեջանցի դիվերսանտ է անցել հայկական կողմ։
Նա ասաց՝ իր որոշելիքը չէ պաշտոնապես ասել, թե ինչ է կատարվել։
«Լավ ենք չէ՞ սովորել, որ երկիրը ավերվում է, որ պետությունն այնքան թափանցիկ է աշխատում, որ ես պետք է գամ ու ձեզ ասեմ, որ ադրբեջանցի դիվերսանտը եկել է, էս է ասել, էն է ասել, պետական գաղտնիք գոյություն չունի՞», - նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ անհայտ պայմաններում անհետ կորել է շարքային Ջեյհուն Հուսեյնովը։ Մամուլում լուրեր էին տարծվել, որ ադրբեջանցի զինվոր է անցել Հայաստանի սահման՝ Վայոց ձորի (Արենի) հատվածից: Նրան ձերբակալել են։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
Անդրանիկ Քոչարյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին
ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրան...
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...
Ռուբինյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին...