ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատ է արձակվել 25-ամյա երիտասարդը ում գերության տեսանյութը տարածվել է ամբողջ աշխարհով
Նոայի առևանգման տեսանյութը, որտեղ նա թաքնվում էր թփերի մեջ իր ընկերոջ՝ Ավինաթան Օրի հետ, իսկ հետո նրան մոտոցիկլետով տարան, ժամանակին ցնցեց շատերին:
25-ամյա Նոա Արգամանին, որի` ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգման տեսանյութը հայտնվել է համացանցում և տարածվել աշխարհով մեկ, ազատ է արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածի կենտրոնական հատվածում իրականացված գործողության ընթացքում:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պատրաստ է 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ հանուն ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին ազատելու:
Նոայի առևանգման տեսանյութը, որտեղ նա թաքնվում էր թփերի մեջ իր ընկերոջ՝ Ավինաթան Օրի հետ, իսկ հետո նրան մոտոցիկլետով տարան, ժամանակին ցնցեց շատերին: Ավինաթանին բռնել էին և ստիպել ձեռքերը մեջքի հետևում քայլել։
Նեթանյահուն խոստովանել է, որ ՑԱԽԱԼ–ը Գազայում հարվածներ է հասցրել անմեղ մարդկանց
Այսօր՝ հունիսի 8-ին, տուն վերադառնալուց հետո Արգամանին են զանգահարել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ու վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նոան խոստովանել է, որ շատ հուզված է և վաղուց եբրայերեն չի խոսել: Նեթանյահուն պատասխանել է.
«Հիմա դու տանն ես, և դա ամենակարևորն է։ Մենք ոչ մի րոպե չէինք մտածում քեզ լքելու մասին: Չգիտեմ` դու հավատում էիր փրկությանը, թե ոչ, բայց մենք միշտ հավատացել ենք»:
Նոան նաև խնդրել է բժիշկներին իրեն տեղափոխել Թել Ավիվում գտնվող «Իհիլով» հիվանդանոց, որտեղ գտնվում է նրա մայրը՝ Լիորան, որը ծանր վիճակում հոսպիտալացվել է օնկոլոգիական հիվանդության պատճառով: Նա երազում էր տեսնել դստերը:
Բացի Նոայից ազատ են արձակվել 21-ամյա Ալմոգ Մեիր-Յանը, 40-ամյա Շլոմի Զիվը և 27-ամյա Անդրեյ Կոզլովը, որն ունի ինչպես Իսրայելի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիություն: Բոլոր չորսը առևանգվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Supernova երաժշտական փառատոնի ժամանակ։
Նախնական բժշկական եզրակացությունների համաձայն՝ բոլոր փրկված պատանդները, որոնք ութ ամիս գտնվում էին ՀԱՄԱՍ-ի գերության մեջ, այժմ բավականին կայուն վիճակում են: Գազայի հատվածից նրանց ուղղաթիռներով տեղափոխել են Իսրայելի հիվանդանոցներ՝ հետագա հետազոտության համար։