Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա. Մակրոն
Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մտադիր են ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելու նրան «դադարեցնել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու իր գործողությունները»։ Այս մասին Ելիսեյան պալատում բանակցություններից հետո՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մեր երկրները վճռական են Իրանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հարցում»,- ասել է Մակրոնը՝ Թեհրանին պատասխանատու համարելով «տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման, Իսրայելի տարածքի վրա հրթիռակոծությունների, ինչպես նաև միջուկային ծրագրի վերաբերյալ նրա դիրքորոշման համար»։
Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ դա որակելով որպես պատասխան «բազմաթիվ հանցագործությունների», այդ թվում՝ Իսրայելին վերագրվող հարձակման Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևի հայտարարությունը Պաղեստինի հետ կապված
Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաք...
Փաշինյանը` Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակման մասին
Ես խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված աղաղակող հարձակումը։ Այս մասին թվիթերի իր էջու...
Թուրքիան նախազգուշացում է արել ԱՄՆ-ին ու Իրանին
Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավա...
Մակրոնը հուսով է, որ G7-ի երկրները կհաստատեն Կիևին 50 միլիարդ դոլարի օգնությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Մեծ յոթնյակի երկրները հունիսի կեսերին Իտալիայում կայանալիք գագաթն...