Վրաստանում «Իսլամական պետությանն» աջակցելու կասկածանքով 2 քաղաքացի է ձերբակալվել
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով՝ ահաբեկչական հանցագործության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Վրաստանի երկու քաղաքացի։ Նրանք մեղադրվում են ապօրինի հրազենի և ռազմամթերքի ձեռքբերման ու պահման համար։
Հայտարարության մեջ գրված է, որ հատուկ գործողությունն իրականացվել է Բաթումիի երկու վայրում միաժամանակ։ ՊԱԾ-ը մանրամասնել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման հետքերի մասին:
«Ձերբակալվածների բնակավայրերից հանվել են ավտոմատ հրազեն, ատրճանակներ, ձեռքի նռնակներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանշական դրոշներ և հետաքննության համար կարևոր տարբեր տեսակի ապացույցներ»,- հայտնել են ՊԱԾ-ից:
ՊԱԾ հակաահաբեկչական կենտրոնը հետաքննություն է իրականացնում Քրեական օրենսգրքի 236 (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը) և 328 (օտարերկրյա երկրի ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելը կամ ահաբեկչական գործունեությանն աջակցելը) հոդվածներով, որոնք նախատեսում են, համապատասխանաբար, ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով և 10-ից 17 տարի ժամկետով։
ՊԱԾ-ը մատնանշել է նաև, որ ակտիվորեն իրականացվում են հակաահաբեկչական միջոցառումներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ ձերբակալված անձանց կապերը բացահայտելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայ...
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ. Ալիև
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։ Այս մասին հայտար...
Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքով նախաձենռվել է քրեական վարույթ․ Armlur
Ոստիկանության Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանին Շենգավիթի բաժնում խոշտանգելու դեպքով հակակոռուպցիոն կոմիտեում ն...
ՔՊ-ից համոզում են՝ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում, ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «ՔՊ-ական իշխանամերձ վերլուծական մի ամբողջ համայնք լծված է համոզելու, որ բան չմ...