Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքով նախաձենռվել է քրեական վարույթ․ Armlur
Ոստիկանության Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանին Շենգավիթի բաժնում խոշտանգելու դեպքով հակակոռուպցիոն կոմիտեում նախաձենռվել է քրեական վարույթ: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական վարույթը նախաձեռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման եւ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու հատկանիշներով, նա ճանաչվել է տուժող: Այս մասին գրում է Armlur.am–ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
«Հիշեցնենք, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգել էր, որ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գեւորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են խոշտանգել։ Փաստաբանը պատմում է՝ 39-ամյա Գառնիկը առավոտյան՝ 10։30-ին հրավիրվել է ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության, տվել է ցուցմունք, ինչից հետո քննիչը առաջարկել է հանել իր հագուստները, ինչին անձը չի համաձայնել, քննիչը դիմել է առգրավման տարբերակին, եւ ոստիկանները սկսել են հարկադրաբար վկային մերկացնել։ «3 ոստիկան եւ 2 օպերլիազոր անձին գցել են գետնին, իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին, որպեսզի անձը չշարժվի, եւ փորձել են ձեռքերն ու ոտքերը ոլորելով իր վրայից հանել հագուստները։
Նկատենք, որ Մուրադյանին քննչական էին տարել «Հայփոստի» շենքի ավազակային հարձակման գործով նրա մասնակցությունը ունենալու կասկածանքով, ինչն էլ չի հիմնավորվել»,– գրում է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ. Ալիև
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։ Այս մասին հ...
ՔՊ-ից համոզում են՝ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում, ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «ՔՊ-ական իշխանամերձ վերլուծական մի ամբողջ համայնք լծված է համոզելու, որ բ...
Իլհամ Ալիևը Հայաստանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար:Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...