Ժաննա Անդրեասյանը գործուղվում է Գերմանիա
Վարչապետ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Գերմանիա գործուղելու մասին որոշում է ստորագրել․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի հունիսի 18-22-ը պաշտոնական այցով գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն՝ հունիսի 18-19-ը, Բեռլին՝ հունիսի 19-21-ը, Լայպցիգ՝ հունիսի 21-22-ը)։
2. Ժաննա Անդրեասյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում 2 ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան նախազգուշացում է արել ԱՄՆ-ին ու Իրանին
Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավա...
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
«Հյուսիս-Հարավը» կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ․ Պուտին
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ճանապարհը կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգա...
Պուտինը` Շոյգուի նոր նշանակման մասին
Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին նշանակել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման աշխատա...