Ուկրաինան կորցրել է էներգիայի արտադրության հզորությունների կեսից ավելին
Ուկրաինան կորցրել է էներգիայի կեսից ավելին, որն արտադրում էր մինչև ռազմական գործողությունների սկսվելը, այժմ գեներացվող հզորությունների մակարդակը նվազել է 20 ԳՎտ-ից(գիգավատ) ցածր, գրում Է FT-ն։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էներգաօբյեկտներին հարվածների մասին:
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների հզորությունը հրթիռային հարձակումներից և կայանների անջատումներից հետո ընկել է 20 ԳՎտ-ից ցածր, գրում Է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին: Մինչև ռազմական գործողության սկսվելը այդ ցուցանիշը կազմում էր մոտ 55 ԳՎտ և ամենամեծն էր Եվրոպայում ։
Հունիսի 1-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը զեկուցել է Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտների վրա խմբակային հարվածի մասին, որոնք կապված են ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ: Գերատեսչությունում նշել են, որ այդ գործողությունները պատասխան միջոց են դարձել «ռուսական էներգետիկայի եւ տրանսպորտի օբյեկտներին վնաս հասցնելու» փորձերին: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի խոսքով՝ հարձակման են ենթարկվել Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Կիրովոգրադի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերի էներգաօբյեկտները: Ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։
Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը FT-ին ասել է, որ էներգաօբյեկտներին խմբակային հարվածի հետևանքները «կործանարար են», մյուսը կանխատեսել է, որ ձմռանը օրվա մեծ մասի համար էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ վերջին հրթիռային հարձակման հետևանքով Ուկրաինան կորցրել է 1,2 ԳՎտ գեներացնող հզորություն, իսկ ստորգետնյա պահեստարաններից գազի տեղափոխման համար կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը լրջորեն վնասվել է:«Մենք պետք է պատրաստվենք ցրտին ու մթության մեջ ապրելուն», — նշել է նա:
Կիևում ԵՄ ներկայացուցիչ Կատարինա Մատերնովան պարբերականին հայտնել է, որ մարտից ի վեր Ուկրաինայում ոչնչացվել է 9,2 ԳՎտ արտադրական էներգիա: Մասնավորապես, վնասված կամ ոչնչացվածների թվում են եղել Դնեպրոհէկ-ը, Կիևի շրջանի Տրիպոլի ՋԷԿ-ը, Իվանո-Ֆրանկովսկի շրջանի Բուրշտինի ՋԷԿ-ը, Վիննիցայի շրջանի Լադիժինի ՋԷԿ-ը, Խարկովի շրջանի Զմիևի ՋԷԿ-ը, Խարկովի և Սումակի ՋԷԿ-ը և այլ օբյեկտներ։
Մայիսի 13-ին Ուկրաինայի Էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել էր, որ երկիրը կորցրել է մինչև 8 ԳՎտ էներգիա 18 ԳՎտ-ից, որն արտադրում է ձմեռային ժամանակահատվածում։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով՝ էներգաօբյեկտների վերականգնման համար կպահանջվի մոտ 1 մլրդ դոլար: «Ուկրէներգոյի» դիտորդ խորհրդի անդամ Յուրի Բոյկոն բացառել է դրանց աշխատանքի վերսկսումը մինչև ձմեռ:
Նմանատիպ հոդվածներ
Չինացի գեներալը խորհուրդ է տվել Վոլոդիմիր Զելենսկուն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի ռազմական աջակցության հետ կապված պետք է մտածի ուկրաինացիների կյանքի մասին...
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիճակը վատանում է.WSJ
Քաղաքական գործիչների խոսքով՝ Բայդենի զրուցակիցները արձանագրում են նախագահի վիճակի վատթարացոման և պետական գործերում նրա ն...
Ուկրաինայի նախագահի գրասենյակում հայտարարել են ռազմական գործողություններում բոլոր կարմիր գծերը հանելու մասին
Ուկրաինական հակամարտությունում այլևս սահմանափակումներ չկան և սկսվել է դրա էսկալացիան։ Այս մասին իր Telegram ալիքում գրել...
Լուկաշենկոն պատմել է, թե ինչի մասին է մշտապես վիճում Պուտինի հետ
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ եղանակի պատճառով մշտապես վիճում է Պուտինի հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր...