Հասարակություն
Քաղաքացին աշխատելիս տրակտորի մեջ օձ է նկատել
Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 30-րդ փողոցի թիվ 25 և 27 հողամասերում քաղաքացին տրակտորով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ նկատել է, որ տրակտորի մեջ օձ կա, որին վնասազերծելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները կարողացել են բռնել «գյուրզա» տեսակի օձին և այն տեղափոխել անվտանգ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Դանակահարություն, կրակոցներ՝ Էջմիածնում․ նրանց մեջ է եղել նաև Գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը․ ArmLur
Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում. «Ժողովուրդ»
«Օրենքով գողը» հրահանգել է չընտրել ՔՊ-ին. նա կալանավորվել է
2.0