Պատահարներ
Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել
Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհին կցորդիչով բեռնատար է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բեռնատարի կցորդիչում, որը բարձված է եղել մեծ քանակի 3 կիլոգրամանոց ապակյա տարաներով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ԱՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածների մասին
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Դալարիկում գնացքի և բեռնատարի բախումից տուժածի վիճակը հայտնի է․ ԱՆ
Գնացքը բախվել է բեռնատարին․ կա տուժած․ ՆԳՆ-ն մանրամասնում է
1.0