«Ինքդ գնա Ուկրաինա՝ կռվելու, սաղավարտ կրիր և մի՛ խաբիր իտալացիներինլ». Իտալիայի փոխվարչապետը` Մակրոնին
Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է մեկնել Ուկրաինա և անձամբ մասնակցել ռազմական գործողություններին։
«Ես Մակրոնին կասեմ՝ ինքդ գնա Ուկրաինա՝ կռվելու, սաղավարտ կրիր և մի՛ խաբիր իտալացիներին, որոնք ցանկանում են խաղաղ ապրել», - ասել է նա Բարիում իր «Լիգա» կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «երբեք իտալական փամփուշտ կամ ռումբ չի գնա Ռուսաստան, քանի որ իրենք չենք ցանկանում, որ երրորդ համաշխարհային պատերազմ լինի»։
Սալվինին վերջերս պարբերաբար քննադատել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ղեկավարությանը Կիևին ռազմական աջակցության մեծացման վերաբերյալ իրենց դիրքորոշման և ուկրաինական զինված ուժերին Ռուսաստանին արևմտյան զենքով հարվածներ հասցնելու պատրաստակամության համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը մի քանի հակասական հայտարարություններ է արել ուկրաինական հակամարտության թեմայով։ Մասնավորապես, ըստ Մակրոնի՝ Փարիզը չի բացառում զորքերը մարտական գոտի ուղարկելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը ճեղքի առաջնագիծը, և Կիևը օգնություն խնդրի։ Անցած երեքշաբթի նա ասել էր, որ Կիևին պետք է թույլ տրվի խոցել ռուսական տարածքում գտնվող թիրախները, որտեղից իրականացվում է հրթիռակոծությունը։ Սակայն քաղաքական գործիչը սա սրացում չի համարում։
Բացի այդ, ինչպես գրել է Le Monde-ը, Մակրոնը ցանկանում է ստեղծել եվրոպական կոալիցիա՝ Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու համար։ Ըստ հրատարակության՝ դա կարող է լինել «շաբաթների կամ նույնիսկ օրերի հարց»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը․ Գալուզին
Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...
Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատավորը հրապարակեց վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ս...