ՀՀ-ն էլեկտրամոբիլների ներկրման արտոնությունների երկարաձգում կառաջարկի նաև 2026-ից հետո
Հայաստանը կառաջարկի երկարաձգել 3–րդ երկրներից դեպի Հայաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ էլեկտրամոբիլների անմաքս ներմուծումը նաև 2026 թվականից հետո։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարման մասին կառավարության հաշվետվության շրջանակներում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ինչպես նշել է նախարարը, 2024 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանն արդեն գրեթե կիսով չափ սպառել է ԵԱՏՄ որոշմամբ հաստատված 8 հազար էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտան։
Պապոյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ մակարդակով նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2026 թվականից հետո էլեկտրամոբիլների ներմուծումն այլևս չի ազատվի մաքսատուրքից։ Նախարարը կարծում է, որ հայկական կողմը դեռ բավականին ժամանակ ունի գործընկերների հետ բանակցելու համար՝ արտոնյալ ռեժիմի երկարաձգման շուրջ։
Նրա խոսքով՝ եթե 2018-ին Հայաստան է ներկրվել ընդամենը մի քանի հատ Էլեկտրամոբիլ, 2021-ին արդեն մի քանի հարյուր է բերվել, իսկ 2023-ին՝ ավելի քան 7 հազար:
«Եթե այսպես շարունակվի, ապա 2024-ի վերջին մեր քաղաքացիները գուցե ստիպված լինեն մեքենաներ ներկրել քվոտայից դուրս՝ արդեն մաքսատուրքով։ Սա կրկին ցույց է տալիս, որ էլեկտրամոբիլները մեր երկրում գնալով ավելի պահանջված են դառնում»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ 8 հազար էլեկտրամոբիլների քվոտան Հայաստանում վերահաստատվել է նաև 2025 թվականի համար։
Սահմանված քվոտան գերազանցելու դեպքում ԵԱՏՄ ներմուծվող Էլեկտրամոբիլների համար մաքսատուրքը սահմանվել է 15 տոկոս։ Անմաքս քվոտաները գործում են ԵԱՏՄ բոլոր երկրների համար, բացի Ռուսաստանից (որը հրաժարվել է դրանցից՝ էլեկտրամոբիլների սեփական արտադրությունը զարգացնելու համար)։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Թուրքիան նախազգուշացում է արել ԱՄՆ-ին ու Իրանին
Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավա...
Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Վարչապետ Փաշինյանը միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածք...
Պուտինը` Շոյգուի նոր նշանակման մասին
Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին նշանակել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման աշխատա...