Բայդենը հնարավոր է համարել, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության ավարտից հետո կմնա ՆԱՏՕ-ից դուրս, սակայն Վաշինգտոնը կշարունակի նրան սպառազինություն մատակարարել: Նրա խոսքերը մեջբերում է Time-ը։
«Ուկրաինայի համար աշխարհն այնպիսին է, որ Ռուսաստանը երբեք չգրավի Ուկրաինան։ Ահա թե ինչպիսին է աշխարհը: Եվ դա չի նշանակում, որ նրանք ՆԱՏՕ - ի մաս են կազմում», - ասել Է Բայդենը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Կիևի հետ կառուցում է նույնպիսի հարաբերություններ, ինչպես և մյուս պետությունների հետ, որոնց զենք է մատակարարում, որպեսզի նրանք «կարողանան պաշտպանվել ապագայում»:
Մինչ այդ բրիտանական The Telegraph թերթը գրել էր, որ 75-ամյա հոբելյանին նվիրված հանդիպման նախապատրաստումից առաջ ՆԱՏՕ-ում դեմ են արտահայտվել Ուկրաինային անդամակցության խիստ ժամկետներ առաջարկելուն: Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնյաները խիստ թերահավատորեն են վերաբերվում նրան, որ Կիևը մոտ ժամանակներս շարժվի դեպի դաշինքին լիիրավ անդամակցություն:
Ավելի վաղ Բլինկենն Ուկրաինային «կամուրջ» էր խոստացել ՆԱՏՕ-ում։
Նմանատիպ հոդվածներ
Չինացի գեներալը խորհուրդ է տվել Վոլոդիմիր Զելենսկուն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի ռազմական աջակցության հետ կապված պետք է մտածի ուկրաինացիների կյանքի մասին...
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիճակը վատանում է.WSJ
Քաղաքական գործիչների խոսքով՝ Բայդենի զրուցակիցները արձանագրում են նախագահի վիճակի վատթարացոման և պետական գործերում նրա ն...
Ուկրաինայի նախագահի գրասենյակում հայտարարել են ռազմական գործողություններում բոլոր կարմիր գծերը հանելու մասին
Ուկրաինական հակամարտությունում այլևս սահմանափակումներ չկան և սկսվել է դրա էսկալացիան։ Այս մասին իր Telegram ալիքում գրել...
Լուկաշենկոն պատմել է, թե ինչի մասին է մշտապես վիճում Պուտինի հետ
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ եղանակի պատճառով մշտապես վիճում է Պուտինի հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր...