Բագրատ Սրբազանը ներկայացրել է, թե որոնք են լինելու անցումային Կառավարության 3 հիմնական գործառույթները
Անցումային Կառավարությունն ունենալու է երեք գործառույթ։ Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«1․ Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։
2․ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։
3․ Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»,-հայտարարել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Թուրքիան նախազգուշացում է արել ԱՄՆ-ին ու Իրանին
Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավա...
Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Վարչապետ Փաշինյանը միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածք...
Պուտինը` Շոյգուի նոր նշանակման մասին
Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին նշանակել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման աշխատա...