Սրբազանը պետք է խնդրի ու պահանջի Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից՝ դուրս գալ քաղաքականությունից․ Մարուքյան
Պետք է գործող իշխանությանը զրկել միակ գործիքի օգտագործումից, որն արդեն 6 տարի է նախկին նախագահների կամ նրանց մտերիմների իշխանության վերադարձի թեզն է դարձել։ Այս մասին իր յութուբյան էջում տեղադրած տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ մինչ այս պահն իշխանությունը Սրբազանի առաջնորդած շարժման դեմ ունի մեկ գործիք, և դա այն է, որ նրանք նախկիններին են ներկայացնում: Նրանց մեղադրում են նախկիններ լինելու համար և ասում՝ այ ձեր ժամանակ այսպես էր, այնպես էր: Այս հայտարարություններն օգտագործվում են շարժման դեմ:
Մարուքյանի խոսքով՝ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի։
«Նա պետք է ոչ միայն դա արձանագրի, այլև ցույց տա: Այդ դեպքում շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա: Մենք ասում ենք Սրբազանին՝ իշխանություններին զրկիր միակ գործիքից քո դեմ: Ինձ ասում են՝ ինչպե՞ս կարող է Սրբազանն այդ երաշխիքը տալ: Իմ տարբերակը հետևյալն է. Սրբազանը պետք է դիմի նախկին 20 տարվա իշխանությունների ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, մեզ հայտնի ու ասի՝ ես ձեզ խնդրում եմ, պահանջում եմ ձենզից որպես շարժման առաջնորդ, հայտարարեք՝ դուրս եք գալիս Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելուց, դուք դուրս եք դնում ձեզ քաղաքական գործընթացներից, ոչ միայն դուք, այլ նաև ձեր ընտանիքի անդամները»,- ասաց Մարուքյանը։
Վերջինիս խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանությունն ուղիղ հետևանք է 20 տարվա արատավոր կառավարման, հետևաբար, պատճառը նրանք են, հետևանքը՝ այսօրվա իշխանությունը։
«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման հետևանքն է 2018 թվականի հեղափոխությունը և այսօրվա կառավարությունը։ Եթե դուք դժգոհ եք այսօրվա կառավարությունից, ուզում եք փոխել այսօրվա կառավարությունը, հետևաբար, պետք է առաջին հերթին ասեք, որ ձերբազատվեք այդ պատճառներից։ Այստեղ է ամբողջ բանաձևումը։ Ես այն մարդն եմ, որ սա ասելու լեգիտիմություն ունեմ»,- հայտարարեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածությո...
Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել...
Ժամանակն է, որ գետնի վրա տեսնենք իրականացող պայմանավորվածություններ․ Միրզոյան
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մի շարք հարցերի շուրջ ունենք լայն փոխըմբռնում։ Այս մասին այսօր ԱԺ-ո...