Մեքսիկայի պատմության մեջ առաջին անգամ երկիրը գլխավորելու է կին ղեկավարը
Ազգային վերածննդի շարժում (Morena) կուսակցությունը հայտարարել Է Մեքսիկայի նախագահական ընտրություններում Կլաուդիա Շեյնբաումի հաղթանակի մասին։ Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Մարիո Դելգադոն, հայտնում են մեքսիկական լրատվամիջոցները։
«Մեզ բախտ է վիճակվել աստղային պահ ապրել մեր երկրի, ինչպես նաև մեր Լատինական Ամերիկայի և աշխարհի պատմության մեջ: Կլաուդիա Շեյնբաումը կդառնա մեր պատմության առաջին կին նախագահը»,- գրել է քաղաքական գործիչը X-ում (նախկինում Twitter-ում):
Հունիսի 2-ին Մեքսիկայում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ։ Նշենք, որ երկրի ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը չի մասնակցել ընտրություններին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկո...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...