Իսրայելն ընդունել է Բայդենի խաղաղության ծրագիրը
Իսրայելի իշխանություններն ընդունել են Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիրը, որն առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին։ Այս մասին Sunday Times-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Օֆիր Ֆալկը, փոխանցում է Nexta-ն։
«Գործարքը, որին մենք համաձայնել ենք, այնքան էլ լավ գործարք չէ, բայց մենք շատ ենք ցանկանում, որ պատանդներն ազատ արձակվեն։ Կան բազմաթիվ դետալներ, որոնք պետք է մշակվեն, այդ թվում նաև այն, որ մշտական հրադադար չի լինի, քանի դեռ չեն իրականացվել մեր բոլոր նպատակները», - ասել է Ֆալկը։
Նրա խոսքով ՝ Իսրայելն ընդունել է համաձայնագիրը, սակայն լիարժեք հրադադարի պայմանները չեն փոխվել: Դրանք կներառեն բոլոր պատանդների լիակատար ազատագրումը և ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։
Նշենք, որ Բայդենի ծրագիրը ներառում է երեք փուլ. առաջին փուլը ներառում է զինադադար և դեռևս զինյալների ձեռքում գտնվող պատանդներից մի քանիսի վերադարձը։ Հետագայում ակնկալվում են բանակցություններ պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունների անժամկետ դադարեցման և մնացած բոլոր գերիների ազատ արձակման շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկո...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...