Հարավային Կորեան դադարեցնում է ռազմական համաձայնագիրը Հյուսիսային Կորեայի հետ
Հարավային Կորեայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) կքննարկի 2018 թվականի միջկորեական ռազմական համաձայնագրի ամբողջական դադարեցման նախագիծը, գրում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահի վարչակազմին։ Նախագծի համաձայն՝ համաձայնագիրը խզվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սեուլի և Փհենյանի միջև վստահությունը չի վերականգնվել։
Գործակալության նյութի համաձայն՝ Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստում որոշվել է օրինագծի քննարկումը ներառել վաղվա նիստի օրակարգում։
Միջկորեական համաձայնագիրը (2018 թվականի սեպտեմբերի 19) ենթադրում է ռազմական ոլորտում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում ՝ սահմանային շրջաններում բուֆերային գոտիների հաստատում: 2023 թվականի նոյեմբերին Հարավային Կորեան հայտարարել էր այդ համաձայնագրի պայմանները կատարելուց մասնակի հրաժարվելու մասին։ Նման որոշման պատճառ Է դարձել Հյուսիսային Կորեայի կողմից հետախուզական արբանյակների արձակումը։