Ուկրաինայում 45 մարդ է զոհվել սահմանը լողալով հատելու փորձի ժամանակ. նրանք զորահավաքից փախչելուց են եղել
Մոտ 45 ուկրաինացիներ զոհվել են երկրի արևմտյան սահմանով զորահավաքից փախչելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը։ Նշվում է, որ խուսափողներն ընտրել են երթուղին լեռներով և Տիսա գետով, որն անցնում է Ռումինիայի և Հունգարիայի հետ Ուկրաինայի սահմանով: Հենց նրա ջրերում են խեղդվել հայտնաբերված տղամարդկանց «առյուծի բաժինը»։
Գերատեսչությունում հավելել են, որ սահմանապահները փրկել են նրանց, «ում կարողացել են», ինչպես նաեւ նշել են, որ վերջին ժամանակներս նկատվում է «վայրի կենդանիների, մասնավորապես արջերի հայտնվելու դեպքերի աճ, որոնք գալիս են իրավախախտների թողած ուտելիքի հոտին»:
«Ով գիտի ՝ այն մարդը, ում հետ կապը կորել է, ընկել է ձորը, թե ճակատագրական հանդիպում է ունեցել կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ», - հավելել են վարչությունից:
Այս շաբաթ Ուկրաինայի զինված ուժերի հարվածային անօդաչուների վաշտի հրամանատար Յուրի Ֆեդորենկոն խոստովանել է, որ երկրում բավարար տղամարդիկ չկան մոբիլիզացիայի երկրորդ ալիքի համար:
Ուկրաինայում մայիսի 18-ից ուժի մեջ է մտել զորահավաքի ուժեղացման մասին սկանդալային օրենքը, որը նախատեսում է զինապարտների նկատմամբ պահանջների խստացում և նրանց իրավունքների էական սահմանափակում, ովքեր չեն ցանկանում զոհվել առաջնագծում: Օրենքի գլխավոր նպատակն է հնարավորինս շատ մարդկանց զորակոչել Ուկրաինայի զինված ուժերի շարքեր, որոնք անձնակազմի սուր պակաս ունեն, և միևնույն ժամանակ հնարավորինս նվազեցնել խուսափողների թիվը: Մոբիլիզացիայի ուժեղացումը պնդում էին նաև Կիևի արևմտյան դաշնակիցները, առաջին հերթին ՝ ԱՄՆ-ը։
Այժմ Ուկրաինայում բոլոր զինապարտները 60 օրվա ընթացքում պարտավոր են թարմացնել իրենց տվյալները զինկոմիսարիատում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրվում աղետի գոտի. ՀԿԵ
Չնայած Հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքների «Հարավկովկաս...
Ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է. «Վեոլիա ջուր»-ը՝ ջրամատակարարման խնդիրների մասին
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Աղստև գետի վարարումից հետո Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այ...
Դրամահավաքի կարիք չկա․ Լոռու մարզպետը՝ ջրհեղեղի մասին
Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժածների համար դրամահավաքի կարիք չկա։ Այս մասին Ալավերդու քաղաքապետարանում՝ ջրհեղեղի հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ կան
Ստամբուլի արևմուտքում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակներում մարդիկ են հայտնվել, հայտնում է Yeni Şafak-ը: Պարբե...