ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ կան
Ստամբուլի արևմուտքում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակներում մարդիկ են հայտնվել, հայտնում է Yeni Şafak-ը: Պարբերականի տեղեկություններով՝ շենքը փլուզման ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: Փլատակներում մի քանի մարդ է հայտնվել. տեղական իշխանությունները դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը: TGRT Haber-ը գրում է մեկ տուժած տղամարդու մասին։ Նա հայտնել է, որ փլատակներում է գտնվում իր կինը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջներն ու բժիշկները:
2023 թվականի փետրվարին Ստամբուլում սկսեցին քանդել այն տները, որոնք «ցանկացած պահի» կարող են փլուզվել։ Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ խոսքը 318 շենքերի մասին է, որոնցում բնակվում է 10 հազար մարդ։ Եվս 1,5 հազար տներ դասվել են բարձր ռիսկի կատեգորիաներին։
Երեք տարվա ընթացքում ստացվել է մոտ 30 հազար դիմում, իսկ փետրվարի սկզբից տեղի ունեցած երկրաշարժերից հետո, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, ստացվել է գրեթե 40 հազար դիմում, պատմել են տեղական իշխանությունները: Նույն թվականի օգոստոսին քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները նախազգուշացրել էին քաղաքում 600 հազար տների փլուզման վտանգի մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրվում աղետի գոտի. ՀԿԵ
Չնայած Հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքների «Հարավկովկաս...
Ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է. «Վեոլիա ջուր»-ը՝ ջրամատակարարման խնդիրների մասին
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Աղստև գետի վարարումից հետո Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այ...
Դրամահավաքի կարիք չկա․ Լոռու մարզպետը՝ ջրհեղեղի մասին
Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժածների համար դրամահավաքի կարիք չկա։ Այս մասին Ալավերդու քաղաքապետարանում՝ ջրհեղեղի հե...
Ուկրաինայում 45 մարդ է զոհվել սահմանը լողալով հատելու փորձի ժամանակ. նրանք զորահավաքից փախչելուց են եղել
Մոտ 45 ուկրաինացիներ զոհվել են երկրի արևմտյան սահմանով զորահավաքից փախչելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայ...