Արտակ Դաշյանը հեռացավ «Փյունիկից»
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է ակումբի հետ 2,5 տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը, հաղորդում է ակումբի կայքը:
Դաշյանը երևանյան թիմ էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը: Նա «Փյունիկի» հետ առաջին իսկ մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն եւ 8 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական ու մինչև օրս ազգային թիմի առանցքային խաղացողներից մեկն է: Պետք է հիշատակել Դաշյանի խփած գոլը Թուրքիայի հավաքականի հետ արտագնա խաղում:
Նույն տարվա եվրագավաթային շրջանում, Դաշյանը աստիճանաբար հավաքելով իր լավագույն մարզավիճակը, օգնել է թիմին կարևոր հաղթանակներ տանել: Հենց Արտակի անվան դիմաց է գրանցված «Փյունիկի» պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում: Նա արտագնա խաղում գրավեց «Բազելի» դարպասը, երկրպագուները կհիշեն նաև կիսապաշտպանի` դաշտի կենտրոնից խփած գնդակը շվեդական «Կալմարի» դարպասը: 34-ամյա ֆուտբոլիստը նաև իր անունը գրեց մեր պատմության էջերում` խփելով «Փյունիկի» համար շատ կարևոր գնդակ «Շիրակի» հետ առաջնության որոշիչ խաղում, որից հետո ակումբը դարձավ Հայաստանի 16-ակի չեմպիոն: Արտակն 2023/24 մրցաշրջանում նաև թիմի ավագն էր:
Դաշյանը, ընդհանուր առմամբ, 98 հանդիպում է անցկացրել «Փյունիկում»` դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ հոդվածներ
«Բարսելոնան» 100 միլիոն եվրոյով կվաճառի Ռաֆինյային
«Բարսելոնան» մտադիր է այս ամռանը 100 միլիոն եվրոյով վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյայի տրանսֆերը, հաղորդում է Mundo...
Հայաստանում կանցկացվի բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը
Հունիսի 10-16-ը Երևանում կկայանա բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը: Սա կլինի Հայաստանի մայրաքաղաքում կազմ...
Այն, ինչ եղավ Հայաստանի գավաթի պարգեւատրման ժամանակ, իմ անձնական դիրքորոշումն է .Վարդան Մինասյան
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագր...
Պատրաստ եմ հոկտեմբերին պայքարել Իսլամի դեմ. Ծառուկյան
Խառը ոճի ռուսաստանցի մարտիկ (MMA) Արման Ծառուկյանը պատրաստ է մենամարտել UFC-ի թեթեւ քաշային կարգում բացարձակ չեմպիոն Իսլ...