Իրավապաշտպաններն ակցիա իրականացրեցին Երևանում. ոստիկաննեը 14 րոպե ժամանակ տվեցին փողոցը բացելու համար
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասում բողոքի խորհրդանշական ակցիա են իրականացրել։
Իրավապաշտպանները մարդու իրավունքներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների, դեսպանությունների ուշադրությունը գրավելու համար Հանրապետության փողոցի վերջնամասում դեպքի վայրի ցուցադրական զննություն են իրականացրել և իրենց խոսքով` փորձում էին գտնել ոստիկանների պատիվը, որոնք նրանք «կորցրել էին» մայիսի 27–ին՝ տասնյակներով հարձակվելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա։
Մայիսի 27–ին մոտ երկու տասնյակ ոստիկաններ շրջափակել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին (ՀՅԴ անդամ է), նրանցից 1–2–ը հարվածել ու քաշքշել էին նրան բերման ենթարկելիս։ Եվ դա այն դեպքում, երբ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին էր ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։
Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության 1 ծառայողի լիազորությունները։
Ակցիայի ընթացքում իրավապաշտպաններին մոտեցան ՆԳՆ ոստիկանության ծառայողները և 14 րոպե ժամանակ տվեցին փողոցը բացելու համար։
Բողոքի ակցիան տևեց 29 րոպե, որից հետո իրավապաշտպանները բացեցին Հանրապետության փողոցի այդ հատվածը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարներն ուղևորվում են աղետի գոտի
Հայ-իրանական սահմանը հատել են Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։ Իրանի Կարմիր մահիկը,...
ՔՊ-ն քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկվել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ազգային ժողովի իշխանական «Քաղաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկաններն Աշոտ Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառում
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը շարունակում է մնալ ձերբակալված: Փաստաբան Արսեն Բաբայանը տեսանյու...
Իրանի նախկին նախագահն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր թեկնածությունն է առաջադրել նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին մա...