Վրաստանի նախագահին չէին հրավիրել Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին ներկա չի եղել Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին Վրաստանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին եւ այլ նախարարներ, տեղեկացրել է «Грузия Online»-ը։
Լուրերն այն մասին, թե նախագահին չէին հրավիրել արարողությանը, հաստատել է ներքին գործերի նախարարը՝ միջոցառումից հետո լրագրողներին հայտնելով, որ նախագահին չէին հրավիրել, քանի որ նա ներման է արժանացրել այն դատապարտյալին, որը «ողջ-ողջ» այրել է ոստիկանին։
Գոմելաուրին ասել է. «Մենք որոշեցինք չհրավիրել տիկին նախագահին, որպեսզի ոստիկանների հետ անհարմարություններ չծագեն»։ Հետո նա ասել է, որ նախագահը ներում է շնորհել «ոստիկանին սպանողին»։ Ենթադրաբար, նա նկատի ուներ Լազարե Գրիգորիադիսին, որը ձերբակալվել էր 2023թ. եւ դատապարտվել ինը տարվա ազատազրկման այն բանի համար, որ «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել ոստիկանի վրա «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Ավելի ուշ նախագահը ներում էր շնորհել Գրիգորիադիսին։
«Դու գիտե՞ք, թե ինչ որոշում է կայացրել տիկին նախագահը։ Ես կարծում եմ, որ մենք նրան անհարմար վիճակի մեջ չենք դրել եւ նորից հոգացել ենք տիկին նախագահի մասին»,- ասել է Գոմելաուրին։
«Ոչ մի սահմանադրական պարտավորություն չունեմ հրավիրելու նախագահին, ոչ էլ օրենքով նման պարտավորություն կա։ Չեմ կարող պատկերացնել, որ որեւէ երկրի նախագահ ներում կարող է շնորհել ոստիկանին սպանողին... Ուստի, որպեսզի անհարմարություններ չլինեն, այդ թվում եւ ոստիկանների հետ, մենք որոշեցինք չհրավիրել տիկին նախագահին»,- ավելացրել է նա։ Գոմելաուրիի խոսքով՝ միջոցառմանը հրավիրված էին բոլոր դեսպանները, սակայն տարբեր պատճառներով նրանք չեն կարողացել մասնակցել միջոցառմանը, եւ նրանց փոխարեն եկել են իրենց ներկայացուցիչները։
Մինչդեռ, երբ մայիսի 31-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին զբոսնում էր թոռան հետ Կրիայի լճում, նրան են բախվել այսպես կոչված «տիտուշկաները»։ «Փիրվելի» հեռուստաալիքը տեղեկացրել է, համենայն դեպս՝ մի վկայի խոսքով, որ նրանց ձեռքերին մահակներ եւ փայտեր կային, եւ նրանք բղավում ու վիրավորում էին նախագահին։
Նմանատիպ հոդվածներ
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը․ Sputnik
Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը ։ Տեղեկությունը հ...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ: «Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
«Աջակցում ենք խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ջանքերին»․ Թուրքիայից հայտարարություն են արել
«Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադ...