Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին
Շատ տգեղ են վարվել, տգեղ են վարվում, Աստված տա, այևս այդպես չվարվեն։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով ոստիկանական բռնի գործողությունների մասին։
Միքայել Սրբազանի կարծիքով, ոստիկաններն այդպես են վարվում ուղիղ հրահանգով. «Բա ինչ, ինքնաբուխ են անո՞ւմ, կարծո՞ւմ եք։ Իհարկե, հրահանգ է, ո՞նց կարող է հրահանգ չլինի»։
Թեև եկեղեցին հարկվում է, բայց ՔՊ-ականները խոսում են եկեղեցին հարկելու մասին դիտարկմանն ի պատասխան՝ Միքայել Սրբազանն ասաց. «Քմծիծաղ է հարուցում։ Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրոգության։ Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն։ Էժանագին շանտաժիստներ են, որիշ ոչ մի բան։
Եթե կարծում են, թե դրանով պետք է «ահաբեկեն» եկեղեցուն, ապա իրենք եկեղեցին չեն ճանաչում և ցույց են տալիս, որ այդ եկեղեցուց չեն, այդ եկեղեցու անդամ չեն, որովհետև այդ եկեղեցու անդամը չի կարող մտածել իր մորը հարկելու մասին։ Դա նույնն է, որ ընտանիքում երեխաները մտածեն, որ մայրն իրենց հարկ չի վճարում և մորը հարկեն։ Կլինի՞»։
Նմանատիպ հոդվածներ
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը․ Sputnik
Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը ։ Տեղեկությունը հ...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ: «Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
«Աջակցում ենք խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ջանքերին»․ Թուրքիայից հայտարարություն են արել
«Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադ...