Գազայում մշտական հրադադար չի լինի, քանի դեռ չի ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի պոտենցիալը. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտնել է, որ Գազայում մշտական հրադադար չի լինի, այնքան ժամանակ, մինչեւ որ ոչնչացվի ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ կառավարչական պոտենցիալը, տեղեկացրել է Reuters-ը։
«Իսրայելի պայմանները հրադադարի հարցում չեն փոխվել. ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ կառավարչական պոտենցիալի ոչնչացում, բոլոր պատանդների ազատում եւ այն բանի ապահովում, որպեսզի Գազան այլեւս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»,- հայտնել է Նեթանյահուն։
«Իսրայելը կշարունակի պնդել, որ այս պայմանները կատարվեն մշտական հրադադարի հաստատումից առաջ։ Պատկերացումն այն մասին, որ Իսրայելը կհամաձայնի մշտական հրադադարին այս պայմանների կատարումից առաջ, որեւէ հիմք չունի»,- ավելացրել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ Իսրայելը առաջարկել է Գազայում հրադադարի եռափուլ գործարք՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը․ Sputnik
Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը ։ Տեղեկությունը հ...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ: «Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
«Աջակցում ենք խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ջանքերին»․ Թուրքիայից հայտարարություն են արել
«Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադ...