Ստոլտենբերգը առաջարկել է Ուկրաինային տարեկան հատկացնել 40 միլիարդ եվրո
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային և առաջարկել է նման միջոցները պարտադիր դարձնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրներն արդեն երկու տարվա ընթացքում տարեկան նույն գումարն են հատկացրել Ուկրաինային, և, հետևաբար, անհրաժեշտ է «պահպանել աջակցությունը առնվազն նույն մակարդակով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։
Սթոլթենբերգը նաև առաջարկել է սահմանել այդ վճարումների համար պարտադիր ընթացակարգ և տարեկան գումարը բաշխել դաշինքի անդամների միջև, որպեսզի Ուկրաինայի համար միջոցների հատկացումը լինի մշտական և կանխատեսելի։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հայտնել էր, որ Ստոլտենբերգը մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խնդրել տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային օգնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...
Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատավորը հրապարակեց վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ս...
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրո...
Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կ...