Պոռնոդերասանուհու լռության գինը. ատենակալները մեղավոր են ճանաչել Դոնալդ Թրամփին
Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալների կոլեգիան Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել պոռնոդերասանուհուն վճարելու հետ կապված փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր 34 կետերով։
Դատական գործընթացի հաջորդ փուլը դատավճիռն է։
Թրամփը կարող է բողոքարկել մեղադրական որոշումը։ Միաժամանակ դա չի խանգարի, որ նա առաջադրվի նախագահի պաշտոնում։
Նշենք, որ գործը վերաբերում է 2016 թվականի նախագահական քարոզարշավի համար միջոցների ոչ նպատակային ծախսմանը։ Հետաքննության տվյալներով՝ Թրամփը նախընտրական հիմնադրամից 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին նրա հետ կապը թաքցնելու համար։
Թրամփին առաջադրված մեղադրանքների համակցությամբ առավելագույն հնարավոր պատիժը 136 տարվա ազատազրկումն է։
ԱՄՆ նախկին նախագահը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները` պնդելով, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է 2024 թվականին նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրո...
Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատավորը հրապարակեց վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ս...
Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կ...