Քաղաքականություն

Իլոն Մասկը հերքել է մամուլում տարածված լուրը

Իլոն Մասկը հերքել է մամուլում տարածված լուրը
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ասել է, որ երբեք չի քննարկել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդական նշանակվելու հնարավորությունը, եթե հանրապետականը նոյեմբերին հաղթի ԱՄՆ նախագահական…

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ասել է, որ երբեք չի քննարկել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդական նշանակվելու հնարավորությունը, եթե հանրապետականը նոյեմբերին հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում։


«Թրամփի պոտենցիալ վարչակազմում իմ դերի մասին որևէ քննարկում չի եղել», - գրել է միլիարդատերը X իր էջում։


Չորեքշաբթի The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Թրամփը քննարկել է Մասկին իր խորհրդատու նշանակելու հարցը, եթե նա հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Ըստ աղբյուրների՝ հանրապետականը գործարարի հետ քննարկել է վերջինիս ԱՄՆ սահմանային անվտանգության և տնտեսության ոլորտում քաղաքական կուրսի վրա ազդելու հնարավորություն տալու գաղափարը։

Նմանատիպ հոդվածներ

Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի

ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250