ՀՀ ԱԳՆ–ն այսօր առաջարկները կփոխանցի ՌԴ ԱԳՆ–ին. ԲՏԱ նախարա
ՀՀ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՀ հանրային մուլտիպլեքսում ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հաղորդումը դադարեցնելու վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ՀՀ արտգործնախարարություն, որն էլ երևի այսօր կփոխանցի դրանք ռուս գործընկերներին։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հայրապետյանը շեշտեց` 2020 թվականի դեկտեմբերին` 44-օրյա պատերազմից 1.5 ամիս անց, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև միջպետական համաձայնագիր է ստորագրվել։ Արդյունքում 3 ռուսաստանյան հեռուստաալիք հնարավորություն են ստացել ՀՀ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու։ Նա ընդգծեց, որ հետագայում կյանքը ցույց տվեց` գործնական դաշտում այդ համաձայնագիրը խմբագրելու անհրաժեշտություն կա։
«Նման անհրաժեշտություն էր առաջացել, քանի որ Ռուսաստանի մեդիատիրույթում մեզ համար, մեր պետականության, մեր ժողովրդի հույզերը և արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող անընդունելի արտահայտություններ էին հնչում։ Այսօր մեր առաջարկները ներկայացրել ենք ԱԳ նախարարությանը, ու երևի հենց այսօր էլ նրանք կներկայացնեն ՌԴ արտգործնախարարությանը։ Հաջորդ շաբաթ, ամենաուշը, մեր ռուս գործընկերները կստանան պաշտոնական առաջարկները»,– ասաց Հայրապետյանը։
Նա ընդգծեց, որ առաջարկություններն ուղղված են նրան, որ բոլոր խախտումները հետևանքներ ունենան։Դրանք կանխարգելիչ միջոցառումներ են, ոչ թե պատժիչ։ Հետագայում այդ միջոցառումները թույլ կտան կանխել Հայաստանում բուռն արձագանք առաջացնող բովանդակությամբ հաղորդումների հեռարձակումը։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրո...
Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատավորը հրապարակեց վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ս...
Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կ...