Իսրայելում առաջարկում են ցրել խորհրդարանը
Իսրայելի խորհրդարանականները խորհրդարանը ցրելու մասին օրինագիծ են ներկայացրել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության կոչերից հետո, գրում է Times of Israel-ը։
«Հոկտեմբերի 7-ը աղետ էր, որը մեզանից պահանջում է հետ շրջվել և վաստակել ժողովրդի վստահությունը: Կառուցել միասնության լայն և կայուն կառավարություն, որը մեզ կտանի դեպի անվտանգություն Իսրայելի հասարակության մեջ անվտանգային, տնտեսական ահռելի մարտահրավերների պայմաններում»,- ասվում է օրինագծի հեղինակ, պատգամավոր Պնինա Տամանո-Շատայի՝ Բենի Գանցի «Ազգային միաբանություն» կուսակցությունից։
Ապրիլին Գանցն ինքը կոչ արեց արտահերթ ընտրություններ անցկացնել մինչև 2024 թվականի սեպտեմբեր։
Վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը մերժել է առաջարկը։
«Պատերազմի պայմաններում Իսրայելին պետք է միասնություն, ոչ թե պառակտում: Ազգային միասնության կառավարության լուծարումը կլինի պարգև (ՀԱՄԱՍ-ի առաջնորդ) Յահյա Սինվարի համար, ենթարկվել միջազգային ճնշմանը և ճակատագրական հարված պատանդներին ազատելուն ուղղված ջանքերին»,– ասված է «Լիկուդ»-ի հայտարարության:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայ...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...