ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գնալու եմ ՆԳՆ, որպեսզի բացատրություն ստանամ»․ Սրբազանի առաջնորդած երթը մեկնարկել է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը գնում Ներքին գործերի նախարարություն` որոշ բացատրություններ ստանալու։ Այս մասին երթից առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։
Դեռ մայիսի 28-ին սրբազանը հայտարարել էր, որ այսօր առանձին անհնազանդության ակցիաներ չեն լինելու, միասին պետք է լինեն ու անելիք ունեն։
Սուրբ Աննա եկեղեցու բակում են նաև մշակույթի և հանրային գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, զոհված զինծառայողների ծնողներ և այլն։
«Գնալու եմ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պահանջեմ ու բացատրություն ստանամ ամբողջ գործածի համար, ինչպես նաև հարցադրում անեմ նախարարն է հրաման տվողը, թե իրեն են հրաման տալիս... Ոստիկանությունը մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել։ Եթե նրանք մեզ լակոտներ են անվանել, ուրեմն այդ բնութագիրը տվել են նաև իրենց տերերին, ովքեր 2018 թվականին նույնպես փողոց էին փակում»,– ասաց սրբազանը։
Նա ընդգծեց` պետք է ՀՀ իշխանությանը պարտադրեն հասկանալ, որ ամեն ինչ արդեն իրենց հսկողության ներքո է։
Այսժմ Բագրատ Սրբազանի գլխվորած երթը շարժվում է դեպի ՆԳՆ շենք:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի այցը Սարդարապատի հուշահամալիր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում էր։ «Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկեղծ ասեմ՝ աղետի վնասները կարող էին շատ ավելի ծանր լինել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան անցկացրել է Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ․ Թաթոյանը կադրեր է հրապարակել
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքն...
«Ինչի՞ ես տոշկվել իմ վրա, յեքա մարդ ես». Խուդինյանը՝ Բագրատ Սրբազանին
Քիչ առաջ իրավիճակը լարվեց Քննչակա կոմիտեի դիմաց: Բագրատ Սրբազանի ելույթի ժամանակ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդին...