ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթարի է ենթարկվել Վայքի փոխքաղաքապետը. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ «Toyota»-ի վարորդը Հայկ Ավագյանն է, ով Վայքի քաղաքապետի տեղակալն է:




Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում պայմանագրային զինծառայողը «ՎԱԶ 2107»-ով բախվել է երկաթե սյանը․ կա տուժած
Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Գեղարքունիքում 3 կին է կայծակնահարվել. նրանցից մեկը տեղում մահացել է
Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Գե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ալիգատորի երախում հայտնաբերել են կնոջ մարմնի մնացորդներ․ Տեխաս
ԱՄՆ Տեխաս նահանգում կնոջ մարմնի մնացորդներ են հայտնաբերել ալիգատորի երախում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվականները։&...
Քանաքեռ-Զեյթունի բակերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին Երևանի 1-03 շտապօգնու...