ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Գեղարքունիքում 3 կին է կայծակնահարվել. նրանցից մեկը տեղում մահացել է
Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ կայծակահարության հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 2-ը տեղափոխվել «Գավառ» բժշկական կնետրոն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները Գեղարքունիքի մարզի բնակիչ կանայք են:

Նմանատիպ հոդվածներ
Երևանում ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ
Հրթիռային հարված է հասցվել Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթարի է ենթարկվել Վայքի փոխքաղաքապետը. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճա...
Արարատի մարզում պայմանագրային զինծառայողը «ՎԱԶ 2107»-ով բախվել է երկաթե սյանը․ կա տուժած
Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքե...