Երկու տարի ա, էս դպրոցը սարքում են, եթե էդ տեմպով են սարքելու, նոր դպրոցը ե՞րբ պատրաստ կլինի. Կիրանցի բնակիչ
Մեր գյուղում պիտի ապրենք, չենք ուզում գյուղը լքել, բա մեր երեխեքին էդ սահմանի վրա ո՞նց դասի տանենք: Կիրանցի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ գյուղացիներին շարունակում է մտահգոլ հարցը, թե ինչպե՞ս են երեխաները սեպտեմբերից դպրոց գնալու. նորակառույց դպրոցի շենքը սահմանի մոտ է գտնվում:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե ծնողները ամեն դեպքում չեն ցանկանա իրենց երեխաներին այդ դպրոց ուղարկել, ապա իշխանությունը պատրաստ է գյուղի այլ հատվածում նոր դպրոց կաուցել, Կիրանցի բնակիչն ասել է.
«Մեզ էլ են առաջարկել՝ գյուղի այլ հատվածում դպրոց կառուցել, գոնե էդպես անեն, որ կարողանանք երեխեքին դպրոց տանել: Ուղղակի երկու տարի ա, էս դպրոցը սարքում են, եթե էդ տեմպով են սարքելու, նոր դպրոցը ե՞րբ պատրաստ կլինի»:
Բնակչի խոսքով, Կիրանցում Սահմանազատման և սահմանագծման հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տների բնակիչներն արդեն ստիպված իրենց իրերն են հավաքում, փորձում են հանել այն ինչ հնարավոր է որ դուրս գան տներից:
«Երևի արդեն այլ տարբերակ չկա, ի՞նչ կարող են անել»,-ասել է նա՝ հավելելով, որ տեղյակ չէ, արյդո՞ք նրանք համաձայնել են փոխհատուցման առաջարկին թե ոչ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 29-ին ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում՝ հարցին՝ ի՞նչ են անելու, եթե որոշ ծնողներ Կիրանցում հրաժարվեն դպրոց տանել իրեն երեխաներին, քանի որ դպրոցը կարող է մոտ լինել սահմանին, ի պատասխան, ասել է. «Նրանց ցանկությամբ կհասնենք որոշման, լրացուցիչ անվտանգային ծրագրեր կիրականացնենք։ Եթե դա էլ մեր ծնողներին չբավարարի, մենք գյուղի այլ հատվածում նոր դպրոց կկառուցենք, իսկ հին շենքը կամրացնենք սահմանապահ ծառայությանը, քանի որ ծառայությունն էլ ունի շենքային պայմանների կարիք»։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
ՀՀ անձնագրերով կզբաղվեն արտասահմանյան ընկերությունները. ե՞րբ կլուծվեն խնդիրները
2 տարի անց Հայաստանում կգործի առանց խնդիրների անձնագրային համակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՆԳՆ Մ...
Առանց էլէներգիայի և գազի պարտքեր չունենալու մասին տեղեկանքի Կադաստրում անշարժ գույքի պետական գրանցում չի կատարվի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Էներգ...
ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանումը ևս 6 ամսով ժամանակավորապես արգելվեց
ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանումը հուլիսի 2–ից ևս 6 ամսով ժամանակավորապես արգելվեց։ «Ժամանակավոր արգելքի կիրառման անհրաժեշտ...