Բագրատ Սրբազանը դիմել է Ալիևին
Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ, յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք։ Այս մասին այսօր` մայիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Այսօր ես խոսք-ուղերձ եմ հղել Իլհամ Ալիևին։ Մենք գիտենք, որ դուք Հայաստանում ոչ մեկի հետ խոսելու խնդիր չունեք, վերջացել ա դա։ Ձեր խոսելը մեզ հետ է, ուրեմն յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք։ Հեյդարի որդի Իլհամ, Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ որոնք ինքնություն ունեն, հայրենիք ունեն, և այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչ որ հասնում է ասելու։
Հեյդարի որդի Իլհամ, գիտեմ, որ քո ներկայացուցիչ դեսպանները ՀՀ-ում են, բայց նրանք Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապ չունեն։ Պատասխանը մեզնից ես ստանալու»,-ասել է նա։ Բագրատ Սրբազանը նշում է, որ Ալիեւը միջամտում է ՀՀ ներքին գործերին, սակայն ոչ մի արձագանք չի ստանում, սա ինքնիշխանության խախտում է,որի մասին այդքան խոսում են իշխանությունները:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
ՀՐԱՏԱՊ. Փրկարարները գտել են կործանված ուղղաթիռը. Press TV
Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, հայտնում է Press TV-ն։Ավելի վաղ Իրանի նախագահի ուղղաթիռ...
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլ...