Ավելի քան 2 հազար ոստիկան կհսկի Հնդկաստանի վարչապետին մեդիտացիայի ժամանակ․ ԶԼՄ
Ավելի քան 2 հազար ոստիկաններ, զինվորականներ և այլ ծառայությունների աշխատակիցներ կհսկեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին նրա 45-ժամյա մեդիտացիայի ժամանակ, որով նա կավարտի երկրի խորհրդարանական ընտրարշավը։ Տեղեկությունը հայտնում է «Deccan Herald» թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 30-ի ցերեկը Հնդկաստանի վարչապետը կմեկնի երկրի ամենահարավային կետ՝ Կանյակումարի հրվանդան, որտեղ կայցելի հուշահամալիր՝ կառուցված ի պատիվ հնդիկ փիլիսոփա և «Հնդկաստանը դեպի ազգային անկախություն» շարժման գաղափարախոս Սվամի Վիվեկանանդայի: Ավելի ուշ վարչապետն իր մեդիտացիան կսկսի Դհյանա Մանդապամ համալիրում, որտեղ մի քանի տասնամյակ առաջ մեդիտացիա է արել Սվամի Վիվեկանանդան: Վարչապետը ակնկալում է մեդիտացիան սկսել մայիսի 30-ի երեկոյան և ավարտել հունիսի 1-ի երեկոյան:
«Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ Կանյակումարիում և շրջակայքում կտեղակայվեն 2 հազար ոստիկաններ։ Քանի որ վարչապետը 45 ժամ կմնա քարե հուշահամալիրում, առափնյա անվտանգության խումբը, Հնդկաստանի առափնյա պահպանությունը և Հնդկաստանի ռազմածովային ուժերը ծովից կապահովեն անվտանգությունը», - գրում է թերթը:
Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները մեկնարկել են ապրիլի 19-ին և կավարտվեն հունիսի 1-ը, ձայների հաշվարկը կավարտվի հունիսի 4-ին: Պայքարը ծավալվում է «Ժողովրդական պալատի» (Լոկ Սաբհի) 543 տեղերի համար։ Փորձագետների գնահատականներով՝ ընտրությունների ֆավորիտը իշխող Նարենդրա Մոդին է, որը քվեարկության արդյունքում կարող է երրորդ անգամ անընդմեջ դառնալ Հնդկաստանի վարչապետ:
Մոդին մեդիտացիայի է գնացել նաև նախկին քարոզարշավներից հետո․ 2019-ին նա այցելել է Հիմալայների Կեդարնաթ գյուղ, իսկ 2014-ին՝ երկրի հյուսիսում գտնվող Պրատապգարխ շրջան:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
ՀՐԱՏԱՊ. Փրկարարները գտել են կործանված ուղղաթիռը. Press TV
Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, հայտնում է Press TV-ն։ Ավելի վաղ Իրանի նախագահի ուղղաթիռից ե...
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլ...