ԱՄՆ-ը դեմ է Ռուսաստանի տարածքին հարվածելուն
Միացյալ Նահանգները դեռևս չեն խրախուսում ուկրաինական զինուժին՝ հարվածելու Ռուսաստանի տարածքին: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է Մոլդովայի մայրաքաղաքում տեղի ունեցած ասուլիսում:
«Մենք չենք օգնում և չենք մղում Ուկրաինային նման հարվածների»,- Քիշնևում հայտարարել է Բլինքենը՝ հերթական անգամ ընդգծելով, որ ուկրաինական հրամանատարությունն ինքնուրույն է որոշում, թե ինչպես վարի ռազմական գործողությունները:
Պետքարտուղարության ղեկավարը նշել է, որ շարունակելով աջակցել Կիևին՝ ԱՄՆ-ը նաև պետք է հարմարվի հակամարտության փոփոխվող իրողություններին։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմում հենց Բլինքենն է առավել ակտիվորեն հանդես գալիս այն դրույթի օգտին, որ Ուկրաինան հնարավորություն ունենա ամերիկյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքին:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
ՀՐԱՏԱՊ. Փրկարարները գտել են կործանված ուղղաթիռը. Press TV
Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, հայտնում է Press TV-ն։ Ավելի վաղ Իրանի նախագահի ուղղաթիռից ե...
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլ...