Զելենսկին քննադատել է Բայդենին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ վարչակազմի ղեկավար Ջո Բայդենի որոշումը՝ բաց թողնել Շվեյցարիայի խաղաղ գագաթնաժողովը, այնքան էլ ուժեղ չի համարել: Զելենսկու խոսքերը փոխանցում է ուկրաինական «Страна» պարբերականը։
«Ամենայն հարգանքով հանդերձ, չմասնակցելու որոշումն այնքան էլ ուժեղ չեմ համարում։ Ես կարծում եմ, որ նախագահ Բայդենին պետք է խաղաղության գագաթնաժողովը և պետք են այլ առաջնորդներ, որոնք նայում են ԱՄՆ-ի արձագանքին», - ասել է նա։
Բայդենը բաց է թողնում գագաթնաժողովը Հոլիվուդում նախընտրական դրամահավաքի պատճառով։
Մայիսի 28-ին Ուկրաինայի քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը հայտարարել է, որ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի եւ Ջո Բայդենի բացակայությունը ազդանշան կդառնա ինչպես Արեւմուտքի, այնպես էլ գլոբալ Հարավի համար:
Նույն օրը Կիրառական սոցիոլոգիայի և քաղաքագիտության կենտրոնի տնօրեն Գենադի Պոդլեսնին ասել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ խորհրդաժողովի համար, որը տեղի կունենա Շվեյցարիայում հունիսի կեսերին, կողմերից ոչ մեկն արդեն մեծ հույսեր չունի:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։ «Հավարտ Սրբոց Գայանյանց տո...
Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ խնջույքի մասին
Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյ...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...