ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհերի մասին թող չխոսեն․ ՊՆ նախարարը մեծ խրախճանք էր անում, երբ երկիրը պատերազմի մեջ էր․ Սրբազան
Անդրադառնալով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի կողմից ցուցարարներին հասցեին հնչեցված՝ «լակոտիի պես են իրենց պահում» արտահայտությանը, Բագրատ Սրբազանն ասաց․ «Ով է այդ ոստիկանապետը, լակո՞տ է ասել, նա ո՞վ է, այդպիսի ֆիգո՞ւր կա, գոյություն ունի՞»։
«Դա ոստիանապետի ասելու բա՞ն է, այս մարդիկ թող հայելի պահեն, տեսնեն, թե ինչպես, ում փողերով են հասել այդ կոչումներին, ով են, ինչ կենսագրություն ունեն, այդ մարդուն իր աթոռն ու փողն է հետաքրքրում»,- ասաց նա։
Անդրադառնալով իշխանական շրջանակներին այն քննադատություններին, որ Լոռիում հեղեղի պատճառով տեղի ունեցած աղետի ֆոնին իրենք հանրահավաք են իրականացրել, Սրբազանն ասաց․ «Զոհերի մասին թող չխոսեն մարդիկ, ում օրոք մեր զինվորներից 15 հոգի մոխրացան կացարանում, հուղարկավորությունից 2 օր առաջ կառավարության ղեկավարը, ստախոս վախկոտը, եկել է Իջևան, պարեկների տոնախմբություն արել, երեկոյան ժամին էլ գնացել են ուտել խմելու, մինչդեռ զոհած տղաներից մեկի տունը մի քանի կիլոմետր էր հեռու, ընտանիքն էլ ողբերգության մեջ»։
Նա նշեց․ «Թող իրենք բարոյականության մասին չխոսեն, ուրիշ բան ասեմ, երբ Վարդենիսում, Ջերմուկում հարձակում տեղի ունեցավ, 40 օր հետո ՊՆ նախարարը մեծ խրախճանք էր անում, երբ երկիրը պատերազմի մեջ էր, հետևաբար թող իրենք զոհերի մասին չխոսեն»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանը սառեցնում է հոգևոր ծառայությունը
Անկեղծորեն ասած, այս պահին չգիտեմ նույնիսկ ինչ ասել, չգիտեմ Տերը ինչու բերեց հասցրեց այս հանգրվանին, գիտեք, որ առաջին օր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Ոստիկանները և սևբերետավորները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին:«Ինձ հետ հանդիպելու ընթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սարդարապատ․ ԶԼՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սարդարապատ։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։Հրապարակվել է նաև տեսանյ...