Ոստիկանապետը վիրավորական արտահայտություն է հնչեցրել քաղաքացիների նկատմամբ
Ոստիկանությունը օրենքի սահմաններում է գործում, Տեր Հայրին հորդորեք թող ժողովրդին հորդորի նորմալ պահեն իրենց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն։
Հարցին՝ ոստիկանները ասում են 30 վայրկյան ողջամիտ ժամանակ են տալիս, բայց այդ 30 վայրկյանն էլ չեն թողնում լրանա, մայթեզրին կանգնած քաղաքացիներին էլ են բերման ենթարկում, դա նորմա՞լ է, նա պատասխանեց․
«Ոչ մի կանգնած քաղաքացու անտեղի չեն տարել։ Տեսախցիկներով փակում են, հետո վազում կանգնում են լակոտի պես այնտեղ, բա ի՞նչ պիտի անենք»։
Հարցին՝ ինչո՞ւ է որակում տալիս, նա պատասխանեց․
«Բա ի՞նչ անեմ ժողովուրդ, մնացածի իրավունքները սամանփակում են, չեն թողնում մարդիկ հիվանդանոց, աշխատանքի գնան, չի կարելի»։
Իսկ, թե քանի բերման ենթարկված կա, Հովհաննիսյանն ասաց որ, չի կարող ասել, բայց՝ շատ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Բագրատ Սրբազանի կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։
Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է, բախումներ են տեղի ունենում կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։ Այս պահի դրությամբ կան բերման ենթարկված քաղաքացիներ, որոնց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Ոստիկանությունը Tert.am-ին տեղեկացրել է, որ ժամը 10:10-ի դրությամբ կա 196 բերման ենթարկված քաղաքացի։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
«Այլևս նման բաներ թույլ չենք տալու». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկում կազմակերպել քաղաքապետարանի և Վերածնունդ թաղամասում կառուցապատող կ...
Աբովյանում տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Նռնակով կամ նռ...
Կիրանցում ստորագրահավաք է. 31 անձի անունից հայտարարություն տարածվեց
Կիրանցում ստորագրահավաք է, 31 անձի անունից քիչ առաջ հայտարարություն տարածվեց։ Հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...